Նորից ու նորից՝ հազարերորդ անգամ տարբեր ու խորացված աղբյուրներից կարդում եմ Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի պատմությունը, Սյունիքի ազատագրական պայքարը՝ ողջ ճշմարտությամբ, ոչ՝ սերոյական աղավաղված գունագեղը. ինչպես է ընկել Հալիձորի բերդը, ինչպես է սպանվել Մխիթարը:
Մենք, ինչպես ողջ աշխարհը, գտնվում ենք կորոնահամաճարակի ու դրա հետևանքների ազդեցության տակ։ Որքան կշարունակվի այս ընթացքը՝ միայն ենթադրություններ կարելի է անել։
Լազարյաններ, Մանթաշյանց, Արամյանց, Գյուլբենկյան, Նուբար Փաշա, Քելեկյան և այլք:
Սույն վեհաշուք անունները ողջ խորությամբ արդյոք ծանո՞թ են ներկա իշխանական խավիարասեր խավին և ընդդիմադիր դոնդողասեր դասին։
Խիստ կասկածում եմ։
Եվ ինչու՞ էի միամտորեն այդքան վստահ, որ մեր սրբազան երկիրը երբևէ չի վերածվի որբի գլխի, և ոչ մի բաշիբոզուկ հնարավորություն չի ունենա և չի համարձակվի փորձելու իր բութ ածելիների սրությունը նրա վրա:
«Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությունը եւ Կյանքը» (Հովհ.14;6): Ո՛վ մարդ, դու, անկախ հավատի աստիճանից, Եկեղեցու` խաղաղ սրբավայրի կարիքն ունես` խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ՝ քո իսկ սխալական անձից։
Տարբեր լրատվամիջոցներով, տարաբնույթ հաղորդումների ընթացքում լսում ենք հայտնի կամ ոչ այնքան հայտնի մարդկանց կարծիքներ Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Դրանք աչքի են ընկնում բազմախոսությամբ, այլախոսությամբ՝ թաքուն, խորքային, էական խնդիրների առնչությամբ։
Այս երկրավոր կյանքը մեզ տրված է ոչ թե նրա համար, որ ապրենք մեր հաճույքի համար և ինչպես մենք ենք ցանկանում, այլ որպեսզի աշխատենք, Աստծուն հաճելի լինենք և բերենք Նրան այն պտուղները, որ Նա է մեզնից սպասում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...